Թմրանյութեր եվ ալկոհոլ
Ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցությունը կարող է վատ անդրադառնալ անձի ռեակցիայի և դատողության վրա, որը կբերի աշխատավայրում վթարների և դժբախտ պատահարների ռիսկի ավելացմանը:
Թմրանյութերի և/կամ ալկոհոլի ապօրինի պահելը և օգտագործելը աշխատավայրում արգելված է:
Այն անձանց, ովքեր գտնվում են այնպիսի նյութերի ազդեցության տակ, որոնք վատ են ազդում անձի վրա և խանգարում են, որ անձը գործի անվտանգ, արգելվում է կատարել որևէ աշխատանք կամ մնալ աշխատավայրում:
Այն աշխատողները, ովքեր բժշկի ցուցումով պետք է դեղեր ընդունեն, որը կարող է վատ անդրադառնալ նրանց աշխատունակության վրա պետք է անպայման տեղեկացնեն իրենց ղեկավարին: Այնուհետև պատշաճ միջոցներ պետք է ձեռնարկվեն համոզվելու համար, որ անձը կարող է կատարել իր պարտականությունները:
ՄԵԳ-ը պատրաստ է ցուցաբերել աջակցություն ցանկացած աշխատողի թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից բուժվելու համար:
ՄԵԳ –ն իր գործունեության ընթացքում մշտապես կպայքարի ալկոհոլի և թմրանյութերի հակում ունեցող աշխատողների դեմ, կիրականացնի կանխարգելիչ միջոցառումներ, իսկ արդյունքի չհասնելու դեպքում կձեռնարկի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծումը:

