ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

        Այս կարգի ծրագրերը իրագործելու ընթացքում մեր ձեռնարկությունը սերտորեն կապված է  և՛ տեղական (համայնքային), և՛ քաղաքական, և՛ հանրապետական շահագրգիռ մարմինների հետ, ինչը տալիս է հնարավորություն լավագույնս լուծելու կայուն զարգացման կարևորագույն այս նախապայմանը:

        Բացի այդ համագործակցությունից ՄԵԳ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև բարեգործական ոլորտում՝ մասնակցելով տարբեր ծրագրերի  և՛ ձեռնարկության ներսում, և՛ նրանից դուրս: Մասնավորապես ՄԵԳ-ը զգալի գումարներ է հատկացնում մի շարք բարեգործական ծրագրերի, որոնք կրում են հանրապետական կամ տեղական բնույթ:

        Մենք շտապ վերլուծում ենք մեր գործունեության սոցիալական, բնապահպանական և տնտեսական արդյունքները, որպեսզի ավելի արդյունավետ դարձնենք կատարվող  միջոցառումները: Պետական, համայնքային մարմինների հետ քննարկում ենք փոխադարձ շահերն ու պարտավորությունները, և համաձայնեցնում նպատակները, որոնք կապահովեն երկարաժամկետ արդյունքներ: