ՄՈԼԻԲԴԵՆ
Մետաղական մոլիբդենն օգտագործվում է հատուկ պողպատային ձուլվածքներում, լուսային և էլեկտրասարքավորումներում: Մաքուր մոնոբյուրեղային մոլիբդենը կիրառվում է հայելիների արտադրությունում` հզոր գազադինամիկ լազերների համար: Որպես լավ ջերմաէլեկտրիկ նյութ կիրառվում է նաև ջերմաէլերտրագեներատորների արտադրությունում:
Մոլիբդենը օգտագործվում է բարձր ջերմաստիճանային վակուումային դիմադրության վառարաններում որպես տաքացուցիչ և ջերմամեկուսիչ :
Մոլիբդենի դիսիլիցիդը որպես տաքաուցիչ օգտագործվում է մինչև 18000 C և օքսիդացնող մթնոլորդտ ունեցող վառարաններում :
Լամպերի արտադրությունում, այդ թվում ընդհանուր օգտագործման շիկացման լամպերում մոլիբդենն անփոխարինելի է :
Մոլիբդենի առավել արժեքավոր հատկություններից մեկն այն է, որ ի տարբերություն այլ ծանր մետաղների, նրա համակցությունները քիչ թունավոր են: Սա դարձնում է մոլիբդենն առանձնապես հարմար համաձուլվածքային մետաղ` դեղագործական, սննդի և քիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող տարողությունների արտադրության համար, օգտագործվում է նաև դեղագործության մեջ:
Մոլիբդենի պահանջարկը մեծապես կախված է պողպատի համաշխարհային արտադրության հետ, վերջինիս ծավալների 80%-ը իրացվում է հենց պողպատի արտադրության համար: