ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն (այսուհետ ՄԵԳ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մոլիբդենի խտանյութ վերամշակող առաջատար ձեռնարկություն: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, և առ այժմ միակն է, որ արտադրում է նաև մետաղական մոլիբդեն:
Որդեգրելով ՄԵԳ -ի համար կայուն զարգացման ուղի, մեզ մոտ մշակվում և իրականացվում են բազմազան ծրագրեր, որոնք նախապատրաստում են մեր անցումը մոլիբդենի խտանյութից նաև այլ արժեքավոր արտադրատեսակների արտադրությանը (ծխագազերից՝ ռենիում, թափոններից՝ պղինձ, մետաղական մոլիբդենից՝ մոլիբդենի թիթեղ):
Միաժամանակ մեզ մոտ տարվում են հետևողական աշխատանքներ, վերամշակման ժամանակ մոլիբդենի և այլ արժեքավոր նյութերի կորուստները մինիմալի հասցնելու ուղղությամբ, լուծելով և՛ էկոլոգիական, և՛ տնտեսական խնդիրներ: