ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Խորհրդային տարիներին մոլիբդենի խտանյութը լիովին արտահանվում էր ԽՍՀՄ-ի այլ հանրապետություններ և այնտեղ մշակվում: Անկախացումից հետո մենք առաջինը գործնական կարճ ժամանակում հաջողությամբ շտկեցինք այդ բացթողումը՝ մեր ընդերքի հարստությունը մեզ մոտ վերամշակելով, մեծացնելով նրա արժեքը, և հետո արտահանելով այն դարձանք այդ գործի ջատագովը և պիոները:
Այսօր մեր ձեռնարկությունը և մեր արտադրանքը ճանաչված և գնահատված է միջազգային շուկայում, և մեր խնդիրն է այդ ճանաչումը և գնահատումը էլ ավելի ուժեղացնել:
ՄԵԳ-ը ընդունել է ներկայիս ունեցած արտադրական բազան հիմնովին արդիականացնելու քաղաքականություն, ներգրավելով այդ գործընթացին համաշխարհային ճանաչում ստացած ընկերություններին, մեր հանրապետությունում եղած գիտատեխնիկական ներուժը և սեփական մասնագիտական պոտենցիալը:
Խտանյութի վերամշակման եղած տեխնոլոգիաների արդիականացումը, նոր տեխնոլոգիաների և նոր արտադրատեսակների ներդրումը, ինժեներա-տեխնիկական, հատկապես երիտասարդ կադրերով արտադրության համալրումը, նրանց պատրաստման և վերապատրաստաման աշխատանքների ուժեղացումը մեր օրակարգային և հեռանկարային գործունեության կարևորագույն կողմն է:
ՄԵԳ-ը շարունակաբար ստեղծել և ստեղծում է զգալի դրամական հոսքեր, պահպանում է ամուր ֆինանսական դիրք, ունի աճի լուրջ պոտենցիալ արտադրության քանակական, որակական և արտադրվող տեսականու հարստացման ուղղություն, նա դարձել է հուսալի գործընկեր և ունի բարձրորակ և արհեստավարժ անձնակազմ:
Մենք ջանում ենք պահպանել մեր մրցունակությունը գործառնական գերազանցությամբ և նորարարություններով, ինչի համար իրականացնում ենք լուրջ ինժիներա-տեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական, կադրերի որակավորման բարձրացման, երիտասարդ ինժիներա-տեխնիկական կադրերով համալրման աշխատանքներ, որոնք ճանապարհ են բացում դեպի ավելի սակավ էներգատար, մաքուր և առավել ծախսախնայող արտադրություն:
Մենք շարունակելու ենք իրականացնել վերոնշյալին վերաբերվող բոլոր ակտիվ ծրագրերը, պահպանելով ամուր ֆինանսական դիրք, և ոչ մի շեղում թույլ չտալ մեր կողմից որդեգրված կայուն զարգացման սկզբունքից: