ՖԵՐՈՄՈԼԻԲԴԵՆ

 

        Ֆերոմոլիբդենը երկաթմոլիբդենային համահալվածք է, որը օգտագործվում է պողպատների, թուջերի և այլ  համաձուլվածքների լեգիրացման համար:  Ֆերոմոլիբդենում  պարունակվող մոլիբդենը  բարձրացնում է պողպատների որակական հատկանիշները` ամրությունը, մխելիությունը, նպաստում է պողպատների որակական հատկանիշների պահպանմանը բարձր ջերմաստիճանային պայմաններում, պաշտպանում կորոզիայից, բարձրացնում թուջի  մաշակայունությունը:

        Մոլիբդենը այն հազվադեպ  լեգիրացնող մետաղներից  է, որը  միաժամանակ բարձրացնում է պողպատների ամրությունը, մածուցիկությունը, կորոզիայի նկատմամբ դիմացկունությունը  և չի նպաստում  բեկունության աճին :