ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<< Մաքուր երկաթի գործարան >> ԲԲ ընկերության անձնակազմը առանձնանում է աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատու վերաբերմունքով: Ընկերության ղեկավարության հիմնական պահանջն է, որ աշխատողներն ունենան հետևյալ չափանիշները.
- արտադրության, էկոլոգիական և աշխատանքի անվտանգություն,
- անկեղծություն,
- կատարողական բարձր կարգապահություն և արդյունավետություն,
- աշխատանքում դրական փոփոխություններ կատարելու նախաձեռնություն և համարձակություն,
- փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ:
Մենք մշտապես փնտրում ենք եռանդուն, նախաձեռնող և շահագրգիռ մարդկանց, որոնք պատրաստ են անել առավելագույնը՝ ընկերության առաջընթացի համար:
Ընկերությունում ներկայումս թափուր աշխատատեղեր չկան, սակայն այդպիսիք առաջանալու կամ ստեղծվելու դեպքում ղեկավարությունը պատրաստակամ է կադրերի բաժին դիմած և պահանջվող չափանիշներով օժտված քաղաքացիներից, հարցազրույցի միջոցով, աշխատանքի ընդունել նոր աշխատողների: