ԱՄՈՆԻՈՒՄԻ ՊԵՐՌԵՆԱՏ

 

        Ամոմիումի պերռենատը  ունի բավականինի լայն կիրառում:  Այն հումք է հանդիսանում  մետաղական ռենիում ստանալու համար, որի 65 % օգտագործվում է նավթարդյունաբերության համար, բարձր օկտանային թվով բենզին ստանալու  համար:

        Ռենիումը որպես լեգիացնող մետաղ օգտագործվում է   W-Мо, Ni, Cr, Mo, Ti-ի հիման վրա ջերմադիմացկուն համաձուլվածքներում: Հանդիսանում է էլեկտրական հպակների, ջերմազույգերի, ռենտգենային խողովակների, վակուումային լամպերի, չափիչ սարքավորումների   բաղկացուցիչ  մաս:

        Սակայն հիմնականում ռենիումն օգտագործում են  էլետրոնային սարքաշինությունների արտադրությունում, ատոմային, ավիա և տիեզերական տեխնիկայում: Էլետրոնային սարքավորումներում այն խիստ կարևոր տեղ է գրավում  և ամենա կարևորն այն է, որ անփոխարինելի  է: