ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ, ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

<< Մաքուր երկաթի գործարան >> փորձա-արդյունաբերական գործարանը,որի ժառանգն ենք մենք, հիմնադրվել է 1969 թվականին և զբաղվել է Հայաստանում բացահայտված Հրազդանի երկաթահանքից ուղիղ վերականգման եղանակով, առանձնահատուկ հատկություններով oժտված, մաքուր երկաթ ստանալու արտադրության կազմակերպմամբ: Զուգահեռ, գործարանում վերամշակվել են ԽՍՀՄ-ից ստացվող մետաղական թափոնները (ծլեպները), և վերահալմամբ ստացվել են լեգիրացված պողպատներ: Եղել է նաև երրորդ ուղղությունը՝ փորձել են ԽՍՀՄ սև մետալուրգիայի գիտահետազոտական աշխատանքները փորձնական կամ արտադրական մակարդակի բերելու ուղղությամբ:

ԽՍՀՄ-ի  փլուզումից հետո այդ ուղղություններով շարունակել աշխատելը այլևս անհնարին էր, այդ իսկ պատճառով 1991-1994 թվերին ձեռնարկությունը չէր գործում և փնտրվում էր նոր ուղղությամբ գործելու հնարավորություններ: Լուծումը միակն էր՝ գործարանը պետք է աշխատի տեղական հումքի վրա, ինչպիսին էր մոլիբդենի խտանյութը: Սակայն նոր արտադրության անցնելու համար անհրաժեշտ էր հայթայթել  ֆինանսական միջոցներ, որոնք նույնպես չկային: Բայց գործարանում մնացել էին տիտանի ծլեպ, ֆերոսիլիցիում, մեծ քանակությամբ երկաթ և այլ նյութեր, որոնց միջոցով կազմակերպվեց, արտերկրում  պահանջարկ ունեցող, ֆերոտիտանի արտադրություն:

 Այդ թափոններից կազմակերպված ֆերոտիտանի արտադրությունը ապահովեց նախնական կապիտալը, որով կազմակերպվեց ֆերոմոլիբդենի արտադրությունը: 1994 թվին հաջողվեց 435 տ. մոլիբդենի խտանյութ փոխաձևել ֆերոմոլիբդենի:

1995 թ.-ին ձեռնարկությունը սեփականաշնորհվեց, բայց որոշվեց գործարանի անունը չփոխել, հարգանքի տուրք մատուցելով նրա անցյալին: Անընդմեջ մեծացնելով ֆերոմոլիբդենի արտադրության ծավալները ՄԵԳ-ում՝ ստեղծելով էլեկտրոլիզային ջրածնի և հիդրոմետալուրգիկ եղանակով ամոնյակի մոլիբդատի ստացման տեղամասեր: 1998  թ.-ից սկսվեց նաև մետաղական մոլիբդենի արտադրություն (5 տն.):

ՄԵԳ-ը արդեն 21 տարեկան է և նույնիսկ միջազգային  շուկայում մոլիբդենի գնի կտրուկ տատանման պայմաններում գործարանը կայուն կերպով զարգացել է: Դա իր հերթին բերել է  գործընկերների մոտ մեր նկատմամբ վստահության մեծացմանը: Այդ տարիներին մեր աշխատավոճի կարևոր յուրահատկությունը եղել է այն, որ անհրաժեշտ հիմնական սարքավորումը նախագծվել, պատրաստվել, տեղակայվել և շահագործվել է ձեռնարկության ինժեներոտեխնիկական և գիտական պոտենցիալի միջոցով, ինչը հնարավորություն է տվել վերը նշվածը իրականացնել  շատ համեստ ֆինանսական ծախսերով:

Տեխնոլոգիական գործընթացները նախագծելիս և իրականացնելիս  լուրջ ուշադրություն էր հատկացվում նրանց հետ կապված աշխատանքի պաշտպանության և էկոլոգիական ռիսկերին և հասցվում էին նրանք հնարավորինս մինիմալ մակարդակի: Դա երևում է նաև մեզ մոտ ամեն տարի կատարված տեխնիկական անվտանգության, էկոլոգիական և սանիտարա-հիգիենիկ ստուգումների արդյունքներից:

Լինելով Քրոնիմետ ընկերությունների խմբի մաս, ՄԵԳ-ը, ինչպես նաև խմբի մյուս անդամները կատարում և կիրառում են կայուն զարգացման սկզբունքները: Ունենալով հնարավորություն և նրանց հետ իրագործելով վստահելի և իրազեկ  համագործակցություն, հաջողությամբ օգտագործում ենք նաև կոլեկտիվ կուտակված փորձը, սովորելով միմյանցից:

Մենք սերտորեն կապեր ենք ստեղծում և փոխշահավետ համագործակցում հանրապետության գիտահետազոտական և ուսումնական հաստատությունների հետ (ՀՊՃՀ ,,Պոլիտեխնիկ’’ և այլ):