ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

        Կայուն զարգացումը, որպես տնտեսական և սոցիալական փոփոխությունների  գործընթաց, որի ժամանակ բնության պաշարների շահագործումը, կապիտալի երկարատև ներդրումների ուղղվածությունը, գիտատեխնիկական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը, ինստիտուցիոնալ փոփոխությունները համաձայնեցված են մեկը մյուսի հետ և ամրացնում են ներկայիս և ապագայի մարդկային պահանջների և մտահղումների պոտենցիալը, որդեգրվել է մեր կողմից ու դարձել ուղեցույց կատարվող աշխատանքներում ու բիզնեսի առաջընթացում: Այն ավելի հակիրճ կարելի է սահմանել այսպես՝ “բավարարելով ներկայիս սերնդի պահանջները` չնվազեցնել հաջորդ սերունդների սեփական կարիքները բավարարելու հնարավորությունները”,

        Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է գունավոր մետաղների պաշարներով, ինչը ապահովում է լեռնա-մետալուրգիական ոլորտի կայուն զարգացում: „Մաքուր երկաթի գործարան“ ԲԲԸ, հանդիսանալով այդ  ոլորտի մոլիբդենիտի խտանյութի վերամշակող առաջատար (ֆերոմոլիբդեն) և միակ (մետաղական մոլիբդեն) ձեռնարկությունը,  ունի իր արտադրանքի մեծ պահանջարկ արտերկրում  և 100%-ով արտահանվում է: Իր գործունեությունում և բոլոր նախաձեռնություններում ղեկավարվում է կայուն զարգացման սկզբունքով՝  համարելով այն նախապայման: