ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեր ռազմավարությունը կառուցվում է կայուն զարգացման երեք հիմնական տեսակետների՝ տնտեսական, էկոլոգիական և սոցիալականի փոխհամաձայնեցման և բալանսավորման սկզբունքի հիման վրա բոլոր նախաձեռնությունների համար:
Անընդհատ կատարվող տեխնոլոգիաների զարգացումը, որը հետապնդում է տնտեսական էֆեկտ, ապահովում է արտադրանքի որակի լավացում, արտադրողականության բարձրացում, գործընթացի վրա ծախսվող տեսակարար էներգոտարության իջեցում և այլն, զուգակցում ենք էկոլոգիական խնդիրների լուծման հետ, ինչպիսիք են՝ շրջակա միջավայր արտանետումների պակասեցումը, ձեռնարկության ընդհանուր և բանվորական տեղերի որակի բարելավումը, տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող առավել վտանգավոր (վնասակար) նյութերի փոխարինում ավելի անվնասակարներով, և սոցիալական խնդիրների հետ, ինչպիսիք են աշխատանքի պաշտպանության խնդիրների ավելի բարձր մակարդակով լուծումը:
Մեր խորը համոզմամբ, սոցիալ-կենցաղային և էկոլոգիական խնդիրների պատշաճ լուծումը բարենպաստ է ազդում նաև տնտեսական խնդիրների լուծման վրա:
Մեր բազմակողմանի գործունեության մեջ մենք ձգտում ենք հարաբերությունները կառուցել թափանցիկության, ազնվության և արդարության սկզբունքով՝ լինի դա մեր աշխատավորական կոլեկտիվի, թե՛ բազմաթիվ գործընկերները Երևանում, հանրապետությունում կամ արտերկրներում:
Մասնագետների պատրաստման գծով մենք համագործակցության պայմանագիր ենք կնքնել ՀՊՃՀ (Պոլիտեխնի) հետ, մեր առջև կանգնած տեխնիկական խնդիրները սեփական մասնագետների միջոցով լուծելուց: Արդյունավետ օգտագործում ենք և հանրապետությունում եղած գիտատեխնիկական պոտենցիալը, հետևողականորեն ուսումնասիրում ենք միջազգային փորձը և ակտիվորեն օգտագործում այն: