Ս․թ․ նոյեմբերի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մեծ շուքով նշեց Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի հիմնադրման 50-ամյա հոբելյանը։

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց ՀԱՊՀ 6-րդ մասնաշենքի ճեմասրահից, որտեղ բացվեց Պոլիտեխնիկի 1965-1966 թթ․ ռեկտոր, ակադեմիկոս Աշոտ Ասլանյանի կիսանդրին։

Հանդիսությանը ներկա էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, պետական բարձրաստիճան այրեր, Պոլիտեխնիկի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ։ Ներկա էին Ը և Մ ֆակուլտետի աշխատակիցները, ինչպես նաև Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, դեկաններ, ամբիոնի վարիչներ և ուսանողներ: Հրավիրյալների մեջ էին Աշոտ Ասլանյանի դուստրը՝ Գայանե Ասլանյանը, ինչպես նաև Ընդերքաբանության և մետալուրգիայի ոլորտին առնչվող մի շարք կազմակերպությունների ղեկավարներ։

Հանդիսությունը բացեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը։ Ընդգծելով օրվա խորհուրդը՝ ռեկտորը շնորհավորեց բոլորին պոլիտեխնիկական տոնացույցի կարևոր իրադարձություններից մեկի՝ Ընդերքաբանության և մետալուրգիայի կեսդարյա հոբելյանի առթիվ։ Ո. Մարուխյանը ներկայացրեց ակադեմիկոս Աշոտ Ասլանյանին՝ որպես անհատականություն, ով աչքի է ընկել գիտության, կրթության, ինչպես նաև ռազմական ոլորտներում՝ արժանանալով Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների: Ա. Ասլանյանը նաև Աշխատանքային կարմիր դրոշի եռակի շքանշանակիր է, որը կյանքում հազվադեպ է մեկ մարդուն բաժին ընկնում։ Կրկին շնորհավորելով բոլորին՝ Ո․ Մարուխյանը հրավիրեց Գայանե Ասլանյանին՝ բացելու կիսանդրին։

Այնուհետև ելույթ ունեցավ Ը և Մ ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը, ով մեծարեց ֆակուլտետի հիմնադիր, ակադեմիկոս Աշոտ Ասլանյանին։ Ա․ Ֆրանգուլյանը կարևորեց նաև Ը և Մ ֆակուլտետի դերը Հայաստանում լեռնային մասնագետների համակարգված պատրաստման գործում, որը սկզբնավորվել է 1949 թ, երբ հանրապետության վերադաս մարմինների որոշմամբ ԵրՊԻ-ում բացվել էր Լեռնային ֆակուլտետը, որը կարճ ժամանակից լուծարվեց և միայն 1966 թ․ այն հիմնավոր տեղ զբաղեցրեց ՀԱՊՀ-ի (նախկինում՝ ԵրՊԻ) ֆակուլտետների շարքում։ Ա․Ֆրանգուլյանը երախտագիտության և շնորհավորանքի խոսքեր ասաց նաև հոբելյանական միջոցառմանն աջակցող բոլոր կազմակերպություններին, մասնավորապես Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին։

Այնուհետև հյուրերը ներկա գտնվեցին ֆակուլտետում` Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի մասնագիտացված լսարանի բացմանը, որի կազմտեխնիկան նվիրել է «Մաքուր երկաթ գործարան» ՓԲԸ-ն։

50-ամյա ֆակուլտետի տոնական հանդիսությունները շարունակվեցին ՀԱՊՀ 17-րդ մասնաշենքի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում։

ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը ընթերցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը Ը և Մ ֆակուլտետի հոբելյանի առթիվ։

Այնուհետև շնորհավորանքի խոսք ասաց և պարգևներ հանձնեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին՝ ուղերձի և մեր համալսարանին ուշադրության արժանացնելու համար։ Ռեկտորը ՀՀ ԿԳ նախարարության և Պոլիտեխնիկական համալսարանի կողմից հանձնեց պարգևներ։

Ապա ելույթ ունեցավ Ը և Մ ֆակուլտետի դեկան Ա. Ֆրանգուլյանը։Նա խորհրդանշական նվերներ հանձնեց հոբելյանին աջակցող ՀԱՊՀ ղեկավարության ներկայացուցիչներին։  

Ելույթ ունեցան տ.գ.դ. պրոֆեսոր Գուրգեն Հովսեփյանը, ՀՀ հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը, Աշոտ Ասլանյանի ասպիրանտ, Ը և ՇՄՊ ամբիոնի դոցենտ Ալբերտ Հարությունյանը։

ՔՏ և ԲՃ ֆակուլտետի կողմից շնորհավորանքի խոսք ասաց տ.գ.դ. պրոֆեսոր Վիլենա Մարտիրոսյանը։

Ֆակուլտետի կեսդարյա հոբելյանի առթիվ մասնակիցները դիտեցին հետաքրքիր տեսանյութ, որը ներկայացնում էին ՀԱՊՀ թանգարան-մշակույթի կենտրոնի ղեկավար Ա. Դուրինյանը և Կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող, միջոցառումների հանդիսավար, Ուսանողական խորհրդի Ուրախների և հնարամիտների ակումբի նախագահ Արմեն Զաքարյանը։ 

Փոքրիկ ընդմիջումից հետո Ը և Մ ֆակուլտետի հոբելյանի առթիվ «Ֆակուլտետի դերը Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և հիմնախնդիրների լուծման գործում» թեմայով տեղի ունեցավ կոնֆերանս, որը բացեց Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով ՀԱՊՀ պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը։

Կոնֆերանսում ուշագրավ զեկուցումներով հանդես եկան Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հենրիկի Հովհաննիսյանը, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարտիկի Հովհաննիսյանը, Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտության և կառավարման սեկտորի դոցենտ, տնտ.գ.թ. Դավիթ Ալեքսանի Անդրոյանը, ՀՀ Կառավարության Տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնտեսական վերլուծությունների ծառայությունների ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Սարգիս Ֆելիքսի Մանուկյանը։

Ամփոփիչ քննարկումով հանդես եկավ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ալբերտ Ալեքսանի Ֆրանգուլյանը, որով կոնֆերանսն ավարտեց իր աշխատանքը։

Հ.Գ. Ջերմորեն շնորհավորելով Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի կազմավորման 50-ամյակի առթիվ պարգևատրված համալսարանականներին, ֆակուլտետի հետ արգասաբեր գործունեություն ծավալած կազմակերպությունների ղեկավարներին և ուսանողներին՝ ստորև ներկայացնում ենք նրանց անունները:

 ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ

  • Արտաշես Աղասու Ալայան (ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.)

 ՀՀ ԿԳՆ պատվոգիր

  • Հենրիկ Արամի Կարապետյան (ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.),
  • Ալբերտ Կարապետի Յուխանյանը (ՀԱՊՀ Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի Ը և ՇՄՊ ամբիոնի դոցենտ, ֆ-մ․գ․թ․)

 ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ոսկե հուշամեդալ

Արմեն Հենրիկի Հովհաննիսյան (ՀԱՊՀ Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր)

 ՀԱՊՀ ոսկե հուշամեդալ

  • Հրաչիկ Գարսևանի Գևորգյան (ՀԱՊՀ «Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի դոցենտ),
  • Արթուր Աշոտի Մկրտումյան («Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն),
  • Հայկ Պետրոսի Ալոյան («Լիդիան Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն),
  • Կարեն Գուրգենի Կարապետյան («Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ գլխավոր տնօրեն),
  • Կարեն Ալբերտի Հակոբյան («Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ գլխավոր տնօրեն)։

  ՀԱՊՀ Վաստակագիր

  • Արմեն Մարտիկի Հովհաննիսյան («Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, տ․գ․դ.),
  • Դավիթ Ալեքսանի Անդրոյան (Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի «Լեռնամետալուրգիական արդյունաբերություն և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի դոցենտ),
  • Ռաֆիկ Զինավորի Հակոբյան Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ.)
  • Լյովա Գաբրիելի Գալստյան («Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի դոցենտ, տ․գ․թ.)
  • Մարատ Բագրատի Սաֆարյան («Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի դոցենտ, տ․գ․թ.)

 ՀԱՊՀ Շնորհակալագիր

  • Էմմա Հայկի Ղահրամանյան
  • Ինա Սերգեյի Ավանեսովա
  • Արտավազդ Մովսեսի Զաքարյան
  • Կառլեն Արսենի Բաղդասարյան
  • Գևորգ Սրապիոնի Հովսեփյան

- See more at: http://polytech.am/wpolytech/?p=13520#sthash.xrjnCGLx.dpuf